Sunday, June 4, 2017

Ամառային ճամբար, հինգերորդ օր, օրվա պատում:

Առավոտյան պարապունքից հետո գնացինք բակ, ընկեր Անուշի հետ կրկնեցինք տեքստը, մենք ձայնագրելու ենք Ջանի Ռոդարիի Անտեսանելի տոնինոն հեքիաթը, սովորում էինք, թե ինչպես ճիշտ կարդալ, հետո գնացինք ընկեր Էմանուելի մոտ, նա պատմեց ԵՐԿԻՐ մոլորակի մասին, թե ինչու է այն թեք, ցերեկի և գիշերվա առաջացման մասին խոսեց: Հետո հավաքեցինք գումարները, առևտուր արեցինք, պատրաստեցինք մեր համով պիցցան, կերանք կշտացանք, ու գնացինք անհատական պլանն ու օրվա պատումը գրելու







No comments:

Post a Comment