Wednesday, November 15, 2017

Թղթե քաղաք

Ինչու՞ թղթե քաղաք,մարդ,առարկա,ինչու՞ ոչ քարից կամ երկաթից, միգուցե՞ թուղթն ամենազգայունն է, թղթից մարդ կարող ես պատրաստել, նույնքան պարզ, նույնքան բարդ, խելացի, անխելք, երեխա, մեծ, նույնքան զգայուն, նույնքան անզգա: Անտարբերություն, դա լավագույն միջոցն է մարդուց թուղթ ստանալու, որքանել թուղթը քեզ պետք է լինում , միևնույն է, կամ ինքդ ես դեն նետում,կամ մեկ ուրիշը: Անտարբերությամբ կարողես դեն նետել մարդուն, դեն նետվելուց հետո նա դառնում է թուղթ, ճմրթվելով ու պատռվելով: Քաղաքը նույն մարդն է, ճմրթված ու պատռված: Մարդն, ով սիրով է լցված, թուղթ է, չգիտի սերն ինչ է, էլի թուղթ է, զգայուն , թե անզգա, ամեն տեսակ մարդ թուղթ է, քանի դեռ ոչ ոք չգիտի, թե իր ապագան ինչպես է լինելու, ինչպես է նա ապրելու: Բոլորը թուղթ են, բայց իրենց ներկայով ու անցյալով իրական են, իսկ ապագայով ոչնչացված թուղթ, թուղթ, ով ապագայով է ապրում, այդ անէական ապագայով:

No comments:

Post a Comment