Sunday, November 6, 2016

Ինքս ինձ հետ

Ես ինքս ինձ հետ խոսում եմ,   երգում եմ, պարում եմ, ինքս ինձ հետ ամեն ինչ անում եմ: Ի՛նչ է նշանակում ինքս ինձ հետ, այն նշանակում է, որՙ երբ մարդը  դառնում է երկու ՙՙես՚՚ և կառավարում է այդ երկու ՙՙեսերին՚՚, բայց ինչպե՞ս, օրինա՝կ երբ ինքս ինձ հետ խոսում եմ , ես գտնում եմ մի թեմա, իմ մեջ գտնում եմ մյուս ՙՙեսին՚՚ և խոսում, չհասկացա՞ք, ինձ համար դժվար է բացատրել, նամանավադ,երբ տարօրինակ եմ խոսում, կփորձեմ բացատրել, ես իմ մեջ գտնում եմ ինձ հակառակվողին և իմ ու իմ մեջ ինձ հակառակվողի զրույցը դառնում է բանավեճ, իրականում հակառակվող չկա, ես եմ կառավարում իմ մյուս ՙՙեսին՚՚: Իմ կարծիքով ինքս ինձ հետ նշանակում է դառնալ երկու ես և կառավարել դրանք:

No comments:

Post a Comment